«Աստված տա, մի օր կհանդիպենք». Հայկոյի մայրիկի հուզիչ հրապարակումը
«Աստված տա, մի օր կհանդիպենք». Հայկոյի մայրիկի հուզիչ հրապարակումը
Այսօր սիրված երգիչ Հայկոյի որդու` Արմանի ծննդյան տարեդարձն է: Հայկոյի մայրը` տիկին Սուսաննան լուսանկար է հրապարակել թոռնիկի հետ և կից գրառում կատարել։
«Իմ արև, իմ կյանք, իմ սիրուն թոռնիկ Արման ջաաան, շնորհավորում եմ ծնունդդ, մաղթում եմ, որ քո կյանքի բոլոր օրերը լինեն մեկը մյուսից լավը, թող քո սիրուն ժպիտը միշտ շողա քո դեմքին։
Աստված տա, մի օր անպայման կհանդիպենք, քեզ շաաաաատ եմ սիրում, գրկում եմ պինդ պինդ»։
