Մամուլ

Հայկոյի հետ լավ հարաբերություններ ունեմ, մամուլում շրջանառվող լուրերը կատարյալ սուտ են. Ալեն Սիմոնյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, ՔՊ վարչության նիստում քաղաքապետի ինքնառաջադրված թեկնածուներ Ալեն Սիմոնյանն ու Հայկ Մարությանը լավ հարաբերություններ ունեն։

«Հայկոյի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ։ Ամեն օր մի ժամի չափով հեռախոսով զրուցում ենք, և այն լուրերը, որ շրջանառվում են մամուլում, կատարյալ սուտ են», – ասել է Ալեն Սիմոնյանը։

«Ժամանակ» օրաթերթը, հիշեցնենք, գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցույթան վարչության նիստում քաղաքապետի ինքնառաջադրված  թեկնածուներից երկուսը` ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն ու դերասան Հայկ Մարությանը` Կարգին Հայկոն, բավական թեժ բանավիճել են: Ալեն Սիմոնյանին զայրացրել է այն հանգամանքը, որ իր ընկեր Հայկ Մարությանը քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի և առանց հաշվի առնելու ընկերական հարաբերությունները` կանգնել է իր ճանապարհին:

Աղբյուր՝ aysor.am

Կիսվել