«Հայկոյին չեն ներել ոչ թե ՔՊ-ից դուրս գալը, այլ այն, որ հաջորդ ընտրություններին հավակնություն ուներ ինքնուրույն առաջադրվելու»
«Հայկոյին չեն ներել ոչ թե ՔՊ-ից դուրս գալը, այլ այն, որ հաջորդ ընտրություններին հավակնություն ուներ ինքնուրույն առաջադրվելու»
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քայլուշներից մեկի հարցազրույցից հասկացա, որ Հայկոյին չեն ներել ոչ թե ՔՊ-ից դուրս գալը, այլ այն, որ Երևանի քաղաքապետի հաջորդ ընտրություններին հավակնություն ուներ ինքնուրույն առաջադրվելու.
«Մեր խմբակցության [հիմա՝ «Իմ քայլի»] ղեկավարը օրեր առաջ հանդիպում է ունեցել պարոն քաղաքապետի հետ և պարոն քաղաքապետը նրան ասել է, որ էսպես թե էնպես ես մասնակցելու եմ ընտրությունների և իմ թիմը դուք չեք»։
Եթե իսկապես այդպես է, ապա կարելի է եզրակացնել, որ
ա) ՔՊ-ում արդեն պատրաստվում են Երևանի քաղաքապետի հաջորդ ընտրություններին, որը տեսականորեն պետք է 2023-ի սեպտեմբերին լինի։ Այո-այո, ձեր իմացած «թռի-վռի», «անուղեղ», «ոչ մի բան պլանավորել չկարողացող» ՔՊ-ում։
բ) Կարելի է ենթադրել, որ Հայկոն նաև վարչապետական լուրջ հավակնություններ ունի։ Իհարկե, ոչ մոտ ապագայում։
գ) Ինչից էլ իր հերթին կարելի է նաև եզրակացնել, որ Նիկոլն այսօր արդեն մտահոգված է ապագա ԱԺ ընտրություններին պոտենցիալ մրցակիցներից ազատվելով։
Երբ հաջորդ անգամ լսեք, թե Նիկոլը «միայն մեկ օրով է մտածում», այս մասին հիշեք։
Նիկոլն, ըստ էության, և՛ մի օրով, և՛ տարիների կտրվածքով լավ էլ մտածում է։ 24-ժամյա ցիկլով լցնում է տեղեկատվական դաշտը, սկանդալներ հրահրում, բոլորին լարված ու զբաղված պահում։
Իսկ ինքն արդեն պատրաստվում է 2026-ի ընտրություններին (կամ, ավելի հավանական է՝ «հերթական արտահերթ» ընտրություններին)։ Այլ հարց, որ իր այդ երկարաժամկետ ռազմավարությունները զուտ իր անձնական իշխանության համար են, ոչ թե պետության և ազգի։
2018-ից բազմիցս գրել եմ, որ այդ անձնական իշխանությունը պահելու համար Արցախ էլ կհանձնի, Սյունիք էլ, 5000 չէ, 50000 էլ կկոտորի։ Պետք լինի, իր ամենամոտ մարդկանց էլ կզոհաբերի»։