Հայկը 3 դիրք է ղեկավարել, մեծ կորուստներ պատճառել թշնամուն․ իր զինվորներն անվնաս են մնացել կռվի ընթացքում
Հայկը 3 դիրք է ղեկավարել, մեծ կորուստներ պատճառել թշնամուն․ իր զինվորներն անվնաս են մնացել կռվի ընթացքում
Արցախում թշնամու ագրեսիան ետ մղելիս զոհված Հայկ Ալեքսանյանը ծնունդով Գյումրիից էր։ Հայկը հրետանավոր էր, օրինակելի սպա՝ կապիտան էր։ Այս մասին Bavnews.am-ին պատմեց Հայկի նշանածը՝ Լիլիթ Մեժլումյանը։
«Հրետանավոր կապիտանը 3 դիրք է ղեկավարել, մեծ կորուստներ պատճառել թշնամուն և հետ շպրտել», – պատմում է Լիլիթը։
Կապիտան Հայկ Ալեքսանյանը ևս դասվեց այն հերոսների շարքին, որոնք հավերժացան՝ իրենց կյանքը նվիրելով հայրենիքի պաշտպանությանը: Հայկը հազարներով ջախջախել և հետ է շպրտել թշնամուն։ Հերոսաբար պաշտպանել է դիրքը թուրքերից։
Հաճախ էր այցելում հերոսների շիրիմներին, իսկ հիմա ինքն է հերոս ում պետք է այցելեն։ Հրաշալի տիրապետում էր ազգագրական բոլոր պարերին։ «Նժդեհ էր տեսակով… Հրաշալի տիրապետում էր հայոց պատմությանն ու պատմություն կերտեց։ Անվախ էր, քաջ, ազգի նվիրյալ», – հիշում է Լիլիթը՝ պատմելով Հայկի մասին։
«Գագիկ Գինոսյանի տեսակն էր շատ սիրում ու հարգում: Սիրում էր հայն ու Հայաստանը։ Սիրում էր ամեն բան ինչը հայն էր ստեղծել:
Պատերազմի մասնակցելուց ոչ մի օր չասեց, որ վատա, դժվարա, անհնարա…ամենադժվար դիրքերն այդ օրերին պահեց, ոչ մի պահ չմտածելով մահվան մասին», – նշեց Լիլիթը։
Վերջին անգամ նշանածի հետ խոսել էր հոկտեմբերի 9-ին, այդ օրն էլ Հայկը վիրավորվել է: «Վերջին անգամ, որ զանգեց վախեցած ասեց «հ՞ո մաման չի վախեցել։ Ոչնչից չէր վախենում…մենակ մաման չվախենար», – պատմում է Լիլիթը։
Փա՛ռք մեր հերոսներին