Մամուլ

Հայկական ֆուտբոլային ակումբը զինվորին Ստամբուլի մասին գիրք է նվիրել, ապա ջնջել հրապարակումը

«Բանակային կենտրոնական մարզական ակումբ» (ԲԿՄԱ) – «Ուրարտու»ֆուտբոլային հանդիպման հաջողակ տոմսի խաղարկության հաղթող Արմեն Ստեփանյանին նվիրել են Բուրհան Սյոնմեզի «Ա՜խ, Ստամբուլ, Ստամբուլ» գիրքը։ Այս մասին հայտնել է հենց Մարզական Ակումբը ֆեյսբուքյան պաշտոնական էջով։

Նորությունը կարճ ժամանակ անց հանրային մեծ քննարկման արժանացավ, ինչի պատճառով էլ մարզական ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջից րոպեներ առաջ ջնջեցին հրապարակումը։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել մարզական ակումբի հետ, սակայն ենթադրելի պատճառներով մեր զանգերը մնացին անպատասխան։ Իսկ այս պահին հեռախոսահամարն արդեն անհասանալի է։

Ֆեյսբուքյան օգտատերերի բացասական մեկնաբանություններով և անդրադարձերով ողողվել է ամբողջ համացանցը։

bkma grarum
Կիսվել