Հայկական սփյուռքն այլևս չի կարող հեռակա դիտորդ լինել. Սերժ Թանկյանը՝ ընտրությունների մասին
System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ում անդրադարձել է Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին՝ նշելով, որ սա Հայաստանի պատմության ընթացքում կարևորագույն իրադարձություն է և հաղթանակ։
«Ի՞նչ կարող եմ ասել։ Հայաստանի բնակչությունը կատարել է իր ընտրությունը, որն այնքան բարձր ու պարզ է լսվել, որ նախկին ղեկավարող կուսակցությունները (ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն) չեն կարողացել հաղթահարել նույնիսկ 5 տոկոսի շեմը՝ Ազգային ժողով մտնելու համար։
Սա վարչապետի պաշտոնակատար Փաշինյանին մանդատ կտա ավարտին հասցնել հետագա բարեփոխումները և հետևել ծրագրերին՝ երկրում տնտեսական զարգացում ապահովելու համար։
Մարդիկ, որոնք նախկինում պաշտպանված են եղել պետության կողմից, որոնք ներգրավված են եղել հսկայական կոռուպցիայի, անարդարության մեջ, որը տարիներ շարունակ դրսևորվել է Հայաստանի քաղաքացիների դեմ, կկանգնեն արդարադատության առաջ կամ կվճարեն պարտքերը։
Հայկական սփյուռքն այլևս չի կարող հեռակա դիտորդ լինել և սպասել՝ տեսնելու համար ինչ տեղի կունենա։ Արդեն տեղի է ունեցել։ Ժամանակն է մասնակցել մեր հայրենիքի բարգավաճմանը։
Սա Հայաստանի պատմության ընթացքում կարևորագույն իրադարձություն է և հաղթանակ, որը պետք է բարձր գնահատենք»: