Մամուլ

Հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում

Հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել:

Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, որը այս պահին վիրահատվում է հայ ռազմաբժիշկների կողմից»:

հակառակորդ

Նշենք նաև, որ Արցախի ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են թշնամու զինտեխնիկաներ, պատճառելով զգալի կորուստներ։

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վարձկան-ահաբեկիչներից կազմված դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը։

Կիսվել