Հայկական կողմն ունի 3 զոհ
Հայկական կողմն ունի 3 զոհ
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ
Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է:
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: