Հայկական կողմը ունի 2 զոհ
Հայկական կողմը ունի 2 զոհ
Ազատագրում ֆեյսբուքյան էջը գրում է․
«ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Վերին Շորժա գյուղի մոտ գտնվող «Շիշ Պալ»-ի դիրքում 2 զոհ ունենք։ Մարտերը Վարդենտում շարունակվում են շփման գծի ողջ երկայնքով»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։