Մամուլ

Հայկական կողմը կարողացել է գերեվարել ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովին

Հայկական կողմը կարողացել է գերեվարել ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովին։ Այս պահին այլ մանրամասներ չեն հայտնվում։ Այս մասին գրել էին ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները գեներալի կենսագրական տվյալներում երբևէ ոչ մի տեղեկատվություն չեն հրապարակել։ Մայիս Բարխուդարովի մասին շատ տեղեկություններ հայտնի չեն։

Հայտնի է, որ նա ծնվել է 1976 թվականին Կուբաթլուի շրջանում։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական, ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովն է, ով առավել ակտիվ ու դաժան էր գործում ապրիլյան մարտերի ժամանակ։ Հենց 2016 թվականին նա հայտարարել էր, որ ադրբեջանական բանակը կարող էր հասնել մինչև Երևան։

Ասում են մարդու ամեն բառը ուժա ունենում, այսօր ադրբեջանական կողմը հայտարարել է, որ վերջինս գերեվարվել է հայկական զորքերի կողմից։ Ադրբեջանցի գեներալը հասավ իր ուզածին ուղղակի ամբողջությամբ այլ կարգավիճակով ինչը երազում էր։

Բայց ամենակարևորը, եթե սրան մերոնք գերի են վերցրել, ապա մնում է միայն պատկերացնել, թե ինչ մասշտաբի ու որակով գործողություն ենք իրականացրել, որովհետև առաջնագծում ադրբեջանցի գեներալները թափած չեն ու առավել ևս շատ լավ պաշտպանված են ֆռֆռում»։

Կիսվել