Աշխարհ

Հայկական լահմաջոն հայտնվել է Ամմանի պատմությունը նշանավորող ուտեստների լավագույն տասնյակում

Հայկական լահմաջոն հայտնվել է այն տասը ուտեսների թվում, որոնք նշանավորում են Հորդանանի մայրաքաղաքի պատմությունը։ Ամմանի խոհանոցի լավագույն տասնյակը կազմել է roadsandkingdoms պարբերականը։

Ըստ կայքի` Ջեբալ Ալ Աշրաֆիի (Jabal al-Ashrafiyeh) բլրից բացվում է քաղաքի հիասքանչ տեսարանը։

Իսկ մոտակայքում գտնվում է փախստականների կառուցած հայկական եկեղեցին։ Քրիստոնյա հայերը ոտքով հասել են Հորդանան` փրկվելով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում իրագործվող ջարդերից։

Մի քանի հազար հայեր բնակություն են հաստատել Ամմանում` հավաքվելով Ալ Աշրաֆիում, որը հայտնի է նաև որպես հայկական թաղամաս։ Հենց այդտեղ էլ մատուցվում է համեղ լահմաջոն և այդ ուտեստը հաճախ «Հայկական պիցցա» են անվանում։

Կիսվել