Մամուլ

Հայկական դիրքերի ուղղությամբ նորից կրակում են․ նոր վիրավոր ունենք

Հայկական դիրքերի ուղղությամբ նորից կրակում են․ նոր վիրավոր ունենք

Հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն:

Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

Նշենք, որ այսօր ժամը 05:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել նաև ՀՀ ԶՈՒ զինծառայող Ե. Խ.-ն:

Կիսվել