«Հայկական ավիաուղիներ»-ը 16 տարով ստացել է օդանավի շահագործման վկայական
«Հայկական ավիաուղիներ»-ը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ստացել է օդանավի շահագործման վկայական՝ 16 տարի ժամկետով (ՕՇՎ)։
Bavnews.am-ի փոխանցմամբ՝ «Հայկական ավիաուղիներ»-ի տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ սա կարևոր ձեռքբերում է ընկերության զարգացման, թռիչքների ուղղությունների ընդլայնման համար։ Արդեն դեկտեմբերի 20-ից կբացվի Երևան-Դելի ուղիղ չվերթը, իսկ դեկտեմբերի 1-ից կմեկնարկեն դեպի Վոլգոգրադ ուղիղ թռիչքները։
Առաջիկայում նախատեսվում է նաև ինքնաթիռների տեխնիկական սպասարկում, ինչով պայմանավորված հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը «Հայկական ավիաուղիներ»-ի չվերթները ժամանակավորապես կդադարեցվեն։