Մամուլ

«Հայկական ավիաուղիներ»-ը չեղարկում է թռիչքները

«Հայկական ավիաուղիներ»-ը չեղարկում է թռիչքները

Ընկերությունը դեկտեմբերի 5-ից 11- ը հայտարարել էր ավիատոմսերի գնիջեցում՝ Երևանից դեպի Մոսկվա, Սոչի, Վոլգոգրադ, Միներալնիե Վոդի, Կազան և հետադարձ թռիչքների համար։

Օրեր առաջ այդ ընկերությունը հայտարարել էր աննախդեպ զեղչերի մասին, մարդիկ հավատալով ընկերությանը, գնել են տոմսեր ու նախապատրաստվել նախատոնական հանգստին։

Երեկվանից սկսած «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը չեղարկում է բոլոր ուղղություններով թռիչքները մինչև դեկտեմբերի 16-ը՝ այդ մասին իրազեկելով տոմս գնած քաղաքացիներին։

Հայկական ավիաուղիներ

Ավիաընկերությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ ասված է.

«Հայկական ավիաուղիները տեղեկացնում է ավիաընկերության օդանավի պլանային տեխնիկական աշխատանքների կատարման (C-check) ուշացման պատճառով թռիչքների վերսկսման ժամկետի փոփոխության մասին։ Ավիաընկերությունը չեղարկված թռիչքների ուղևորներին առաջարկում է տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցում, թռիչքի ամսաթիվը փոփոխություն։ Գումարի վերադարձի համար պետք է դիմել տոմսի գնման վայր կամ կազմակերպություն:

Թռիչքի ամսաթիվը փոխելու և այլ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել help@armenianairlines.am էլ. հասցեին՝ կցելով ավիատոմսը և թողնելով կոնտակտային հեռախոսահամար:

Ավիաընկերությունն աշխատում է թռիչքները հնարավորին շուտ վերսկսելու ուղղությամբ և նախատեսում է, որ հաջորդ շաբաթ չվացուցակն ամբողջությամբ կվերականգնվի: Armenian Airlines-ը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար»։

Կիսվեք էջում