Մամուլ

Հայերը թավշյա հեղափոխությամբ փոփոխություն բերեցին ոչ միայն ՀՀ-ում, այլև աշխարհում. Դանեա Էսկար

Հայերը թավշյա հեղափոխությամբ փոփոխություն բերեցին ոչ միայն ՀՀ-ում, այլև աշխարհում. Դանեա Էսկար

Հայերը թավշյա հեղափոխությամբ փոփոխություն բերեցին ոչ միայն ՀՀ-ում, այլև աշխարհում: ԱՄՆ Կոլորադո նահանգը հետաքրքված է Հայաստանի հետ հարաբերություններն ակտիվացնելու հարցում:

Ինչպես հատուկ հրավիրված ասուլիսում նշեց Կոլորադոյի նահանգային պատգամավոր Դանեա Էսկարը, Հայաստանում գտնվելու օրերին մի շարք հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու տարբեր ոլորտներում  համագործակցության հնարավորությունները:

«Շնորհակալություն լավ ընդունելության համար, իսկապես տպավորված ենք: Մենք հետաքրքրված ենք մի շարք ոլորտներում համագործակցությամբ, մասնավորապես, գյուղատնտեսությամբ ու տեղեկատվական տեխնոլոգիաներով»,-ասաց Դանեա Էսկարը:

Պատգամավորն առանձանահատուկ նշեց Թումոյի օրինակը: Նրա խոսքով, պետք է ինչ-որ ձև գտնել, որ Կոլորադո նահանգում ևս Թումո բացվի: Դանեա Էսկարը նկատեց, որ տարբեր ոլորտներում մեծ դերակատարություն ունի երիտասարդությունը՝ որպես շարժիչ ուժ:

«Ես շատ տպավորված եմ Հայաստանի վերջին ներքաղաքական իրադարձություններով: Թավշյա հեղափոխությունը կատարվեց առանց մեկ կաթիլ արյուն թափելու: Կարող եմ ասել, որ հայերը թավշյա հեղափոխությամբ ոչ միայն փոփոխություն բերեցին Հայաստանում, այլև աշխարհում»,-ասաց Դանեա Էսկարը:

Կիսվել