Հայերը դուրս են եկել Մյունխենի փողոցներ. ադրբեջանցիները փորձում են սադրել
Հայերը դուրս են եկել Մյունխենի փողոցներ. ադրբեջանցիները փորձում են սադրել
Գերմանիայի Մյունխեն քաղաքի հրապարակում հայերը բողոքի ակցիա են անում ադրբեջանական ագրեսիայի դեմ,- գրում է news.am-ը։
Ցույցի ժամանակ անգլերենով ելույթ ունեցավ ՀՅԴ հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Սերժ Տեր-Հակոբյանւ, ցույցին մասնակցում են նաեւ Հայ ուսանողական կազմակերպությունը:
Հայ երիտասարդները վանկարկում են «Մենք խաղաղություն ենք ուզում առանց զենքերի»:
Հավաքվածները, ովքեր Հայաստանի դրոշներով եւ պաստառներով էին եկել, երգեցին «Թռչեի մտքով տուն» երգը: Նշենք, որ հրապարակում կան նաեւ ադրբեջանցիներ, որոնք փորձում են իրենց գոռում-գոչյուններով խլացնել հայ երիտասարդների երգի ձայնը:
Մի պահ էլ նրանք ցանկացան սադրել ցույցի մասնակիցներին,սակայն գերմանացի ոստիկանները չթույլատրեցին: