Մամուլ

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման բոլոր տոմսերի QR կոդերն ակտիվանալու են խաղի օրը. ՀՖՖ

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման բոլոր տոմսերի QR կոդերն ակտիվանալու են խաղի օրը՝ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:00-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն՝ նշելով, որ նման որոշումը նպատակ ունի հնարավորինս կանխելու տոմսերի վերավաճառքը:

«Վերավաճառողները տոմսերը կարող են վաճառել մի քանի անձի, բայց ակտիվանալու է ՄԻԱՅՆ ՄԵԿ QR կոդ:

Հարգելի՛ ֆուտբոլասերներ, ՀՖՖ-ն ևս մեկ անգամ հորդորում է սև շուկայից չգնել տոմս՝ հետագա բարդություններից խուսափելու համար», – ասված է հաղորդագրության մեջ: