Մամուլ

«Հայաստան է ներկրվել գոմեշի անորակ մսի մեծ խմբաքանակ, որը օգտագործվելու է երշիկի արտադրության մեջ». Ոսկան Սարգսյան

Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

Տեղեկություն ունեմ, որ մեկ շաբաթ առաջ Վրաստանի տարածքով արտերկրից Հայաստան է ներկրվել գոմեշի անորակ մսի մեծ խմբաքանակ, որը Հայաստանում հայտնի օլիգարխն օգտագործելու է երշիկի արտադրության մեջ, որն էլ իրացնելու է իր խանութների ցանցով և առաքիչների միջոցով: Անորակ միսը կարող է մարդկանց առողջության համար վտանգավոր լինել, սակայն օլիգարխը դրանից կշահի, քանզի այդ երշիկից հիվանդացածների մի մասը կդիմի այդ օլիգարխին պատկանող բժշկական կենտրոն, այդ կերպ ևս նրան հարստացնելով: Համապատասխան մարմինները պարտավոր են ստուգել գոմեշի մսի խմբաքանակը, թե այդ միսը որքանո՞վ է վտանգավոր մարդկանց առողջության համար: Օլիգարխի աշխատակիցները հայտնում են, որ նախկինում բազմիցս օրենքներ խախտած, հարկեր թաքցրած օլիգարխը Հայաստանում իշխանափոխությունից փոխվել է, նա աշխատակիցներին ասել է, որ ինքն այլևս նրանց «կրիշա» չէ, իրենք պետք է մտածեն իրենց մասին:

Կիսվել