Հայաստան է ժամանում երկրորդ հայ տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը
Հայաստան է ժամանում երկրորդ հայ տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը
Բոլորովին վերջերս աշխարհում ևս մեկ հայ դարձել է տիեզերագնաց․ Հարություն Կիվիրյանը հանձնել է քննությունները և պաշտոնապես դարձել փորձնական տիեզերագնաց՝ հայազգի երկրորդ տիեզերագնացը։
Առաջինը, հիշեցնենք, Ջեյմս Բաղյանն է, որը վերջերս ավարտել է տիեզերական կարիերան և կենտրոնացել բժշկության վրա։
Հարություն Կիվիրյանը գալիս է Հայաստան և կմասնակցի բաց հանդիպում-քննարկմանը, որը տեղի կունենա հունիսի 22-ին՝ ժամը 20:30-ին, Մտքարան ակադեմիայում։ Միջոցառման ընթացքում նա կխոսի տիեզերագնաց դառնալու իր փորձի և ապագա թռիչքների մասին, ինչպես նաև կպատասխանի հետաքրքրող հարցերին։
Բաց հանդիպմանը մասնակցելու համար պետք է գրանցվել՝ կապ հաստատելով տելեգրամյան @marat_10 կամ @mtqaran_bot հասցեներով։