Մամուլ

Հայաստան է ժամանում ԱՄՆ ՄԶԳ-ի պատվիրակությունը

Հայաստան է ժամանում ԱՄՆ ՄԶԳ-ի պատվիրակությունը

Հարավային Կովկասի տարածաշրջան ընդլայնված այցի շրջանակում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Հայաստանում կլինի ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔին:

Դեսպան ՄըՔին իր այցով կխթանի Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև գործակցությունը, որը հիմնված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների և երկու ժողովուրդների միջև երկար տարիների հարաբերությունների վրա:

Դեսպան ՄըՔիի հետ միասին Հայաստան կայցելի նաև Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի տեղակալ՝ դոկտոր Ալեքսանդր Սոկոլովսկին:

Դեսպան ՄըՔիի օրակարգում ընդգրկված են հանդիպումներ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ։

Հանդիպումների քննարկման շրջանակն ընդգրկում է հայ-ամերիկյան հարաբերությունները, ԱՄՆ ՄԶԳ-ի գործակցությունը Հայաստանի հետ՝ ժողովրդավարության և տնտեսական անվտանգության զարգացման տեսանկյունից։

Դեսպան ՄըՔին կհանդիպի նաև մամուլի ներկայացուցիչներին ու ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի շահառուներին, կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղկեպսակ դնելու արարողությանը։

Իր հանդիպումներում դեսպան ՄըՔին կընդգծի ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու կայուն խաղաղությանը Հարավային Կովկասում, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանին շարունակել իր ուղին և առաջ գնալ դեպի ժողովրդավարական բարեփոխումներ, աջակցել կոռուպցիայի կանխարգելման ջանքերին, էներգետիկ անվտանգությանը, մարդու իրավունքների խթանմանն ու տնտեսական բարգավաճմանը:

Կիսվել