Ազատ խոսքՄամուլ

««Հայաստան» դաշինքը մեծ աղմուկ է բարձրացրել». Դանիել Իոաննիսյան

««Հայաստան» դաշինքը մեծ աղմուկ է բարձրացրել». Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Հայաստան» դշինքը մեծ աղմուկ է բարձևացրել 23/47 տեղամասի շուրջ (թե բա վեհաշվարկի արդյունքում ձայները տասնապատկվել են)։ Իրականում այդ տեղամասի մասին առաջինը բարձրաձայնել է «Անկախ դիտորդը» և դիմել ԿԸՀ։

Որևէ կեղծիք չի եղել, խնդիրը պարզվել է առանց վերահաշվարկի։ Այդ տեղամասում քվեարկությանը մասնակցել է 802 հոգի, բայց բոլոր ուժերի ձայների ձայների ու անվավերների գումարը գալիս էր 712։

«Հայաստան» դաշինքի դաշտում գրվել էր 10 քվե, այնինչ պետք է լիներ 100 (և այդ դեպքում թվերը կբռնեին)։ Տեղամասի արձանագրության մեջ այդ դաշինքի դիմաց գրված էր 100 քվե, ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալներում` 10։

ampopum qveatertikner

Ակնհայտ է, որ սա մուտքագրման վրիպակ է, այնպես, ինչպես եղել է մի շարք այլ տեղամասերում։ Նույն կերպ, օրինակ, 4/2 տեղամասում «Քաղաքացիական պայմանագիրը» հավաքել է 390 քվե, բայց ԿԸՀ-ի հրապարակած թվերում գրված էր 39 քվե:

Այդ թիվը ևս ճշտվել է ու վերականգնվել: Հիշեցնեմ, որ երեկ առավոտյան հայտարարցինք, որ մուտքագրմամ վրիպակների արդյունքում պակասել է ՔՊ-ի մոտ 2000 ձայն ու «Հայաստան» դաշինքի մոտ 700 ձայն։

Այդպիսի վրիպակներ մենք հայտնաբերել էինք 4/2, 4/3, 4/9, 4/16, 4/44, 9/55, 10/43, 14/8, 23/42, 23/47, 24/4, 25/34, 33/31 և 35/30 տեղամասերում։ Նման վրիպակներ միշտ էլ լինում, բայց դրանք անխուսափելիորեն վերացվում են արձանագրությունների վերամուտքագրման ընթացքում՝ նախքան վերջնական արդյունքները»:

Կիսվել