Հայաստանում 30 օրով երկարաձգվեց արտակարգ դրության ժամկետը
Հայաստանում 30 օրով երկարաձգվեց արտակարգ դրության ժամկետը
Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս պայմաններում մենք ստիպված ենք, պարզապես չենք կարող չերկարացնել արտակարգ դրության ռեժիմը, բայց խիստ սահմանափակումներ չենք պատրաստվում կիրառել»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ առաջին օրվանից կառավարությունը եղել է թափանցիկ, ոչ մի տեղեկություն չի թաքցնել:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ առաջարկվում է Հայաստանում 30 օրով` մինչև 2020 թ. հունիսի 13-ը, ժամը 17:00-ն ներառյալ, երկարաձգել արտակարգ դրության ժամկետը:
Որոշման մեջ նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։
Որոշման նախագծով, ի թիվս այլ դրույթների՝ սահմանվում է.
ա. 5-րդ կետում «սահմանափակվել այդ անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքը որոշակի տարածքի (վայրի) սահմաններում» բառերը փոխարինել «կիրառվել հարկադիր հոսպիտալացում կամ մեկուսացում» բառերով
բ. 6-րդ կետում «անձինք պետք է տեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր» բառերը փոխարինել «անձանց նկատմամբ կիրառվում է մեկուսացում» բառերով:
«Թույլ ենք տալու, որ շաբաթը մեկ անձի կողմից դատապարտյալներին հանձնուք հանձնելու հնարավորություն տրվի»,-ասաց նախարարը: