Հայաստանում 2 ամսով վարժական հավաքներ կլինեն
Հայաստանում 2 ամսով վարժական հավաքներ կլինեն
Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն՝ 2 ամիս ժամկետով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է այս տարվա ապրիլի 15-ից մինչեւ հունիսի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ:
Վարժական հավաքներին կներգրավվի 724 քաղաքացի, որոնցից 566–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 30-ը` ավագ ենթասպայական կազմի, 128-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Բացի այս, նշենք, որ վարժական հավաքներին ներգրավվում են մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 72 պահեստազորային, որոնցից` 18 պահեստազորային` ապրիլի 18-24-ը, 9 պահեստազորային` ապրիլի 25-ից մայիսի 4-ը, 18 պահեստազորային` մայիսի 15-24-ը, 27 պահեստազորային` մայիսի 17-26-ը, հրթիռահրետանային մասնագիտություններով մինչև 469 պահեստազորային` մայիսի 10-19-ը:
Իսկ հետախուզական մասնագիտություններով մինչև 32 պահեստազորային, որոնցից` 26 պահեստազորային` ապրիլի 18-27-ը ներառյալ, 6 պահեստազորային` ապրիլի 19-28-ը, ինժեներական մասնագիտություններով մինչև 31 պահեստազորային` մայիսի 30-ից հունիսի 8-ը ներառյալ, տեխնիկական մասնագիտություններով մինչև 73 պահեստազորային, որոնցից` 42 պահեստազորային` մայիսի 10-16-ը, 31 պահեստազորային` հունիսի 6-15-ը, թիկունքային մասնագիտություններով մինչև 47 պահեստազորային` ապրիլի 15-24-ը: