Աշխարհ

«Հայաստանում ստեղծված իրավիճակը համարում ենք հեղաշրջման փորձ». Էրդոդանի աշխատակազմի ղեկավար` Ֆահրեթթին Ալթուն

«Հայաստանում ստեղծված իրավիճակը համարում ենք հեղաշրջման փորձ». Էրդոդանի աշխատակազմի ղեկավար` Ֆահրեթթին Ալթուն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը ևս դատապարտել է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։ Այս մասին Ալթունը գրառում է արել Twitter-ում։

Ալթունը հայտնել է, որ Թուրքիան խորապես մտահոգված  է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների համար:

Ալթունը մասնավորապես գրել է. «Ստեղծված իրավիճակը համարում ենք հեղաշրջման փորձ և հստակ կերպով դատապարտում ենք այն»։

Էրդողան

Ալթունը նաև հավելել է, որ Թուրքիան ժողովրդավարության ինչպես նաև բոլոր այն մարդկանց կողքին է, որոնց ազատ կամարտահայտությունը սպառնալիքի տակ է՝ անկախ այն բանից, թե դա աշխարհի որ մասում է տեղի ունենում։

Նշենք, որ Թուրքիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ այդ թվում նաև արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընն ու իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» մամուլի խոսնակ Օմեր Չելիքը դատապարտել են Հայաստանում տեղի ունեցած այսպես կոչված հեղաշրջման փորձը։

Կիսվել