Հայաստանում ջուրը կարող է թանկանալ
Հայաստանում ջուրը կարող է թանկանալ
Հայաստանի ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը ցանկանում է զգալիորեն բարձրացնել իր սակագները մինչև 223,7 դրամ մեկ խորանարդ մետրի համար ներկայիս 180-ի փոխարեն։ Տեղեկությունը հայտնում է ՀԾԿՀ պաշտոնական էջը։
Հիմնականում առաջարկվում է սակագնի բարձրացում ընդհանուր գնաճի պատճառով: ՀՀ կառավարության հետ պայմանագրում նշվում է, որ սակագինը կարող է բարձրանալ էլեկտրաէներգիայի թանկացման և գնաճի պատճառով (որը տարեսկզբից կազմել է 5,7%):
Սկզբնական շրջանում` 2017 թվականից սկսած, սակագինը սահմանվում էր 180 դրամ մեկ խորանարդ մետրի համար, և ենթադրվում էր, որ կբարձրանա վերջին մի քանի տարիներին (2021 թվականին այն պետք է լիներ 211 դրամ):
Բայց 180 դրամը գերազանցող մասը կառավարությունը սուբսիդավորեց այնպես, որ սպառողների համար այն չգերազանցեց 180 -ը: Այսպիսով, ըստ էության, սակագինը 191,4 դրամ էր, որից 11,4 դրամը սուբսիդավորեց պետությունը:
Այժմ «Վեոլիա ջուրը» գնաճի հիման վրա դիմել է վերջին տարվա համար սակագնի բարձրացման խնդրանքով և առաջարկել է սակագինն ավելացնել 12.34 դրամով։ Հաշվի առնելով նվազման այլ գործակիցներ` սակագնի հայտը առանց ԱԱՀ -ի կկազմի 186.45 դրամ, իսկ ԱԱՀ -ով 223.7 դրամ:
Դեռ հայտնի չէ ՝ հանձնաժողովը կընդունի նման սակագինը ամբողջությամբ, թե մասամբ, և դրա որ մասն է սուբսիդավորվելու պետության կողմից: