Հայաստանում պետպատվերով կատարվել է չարորակ նորագոյացությունների 4 428 վիրահատություն
Հայաստանում պետպատվերով կատարվել է ախտորոշված չարորակ նորագոյացությունների 4 428 վիրահատական բուժում:
Այս մասին այսօր՝ հունվարի 31-ի իր ամփոփիչ ասուլիսում, հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ախտորոշված չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումը հունվարից իրականացվում է պետական պատվերի շրջանակում, և տարվա ընթացքում կատարվել է 4 428 վիրահատություն»,-ասաց Թորոսյանը:
Անցյալ տարվա հուլիսից նաև ճառագայթային բուժումն է իրականացվում պետական պատվերի շրջանակում: 2019-ի ընթացքում սպասարկվել է 1 351 պացիենտ: