Ազատ խոսք

Հայաստանում պատշաճ հարգանք չենք տածում տուֆի հանդեպ. տուֆի հուշարձան չունենք. Փաշինյան

«Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» («Mining Armenia Forum 2025») ֆորումի ժամանակ  Նիկոլ Փաշինյանը նշել է, որ զարմանքով հայտնաբերել են, որ երկրում քարի պակաս կա:

«Մենք ոչ միայն շինարարական քարի պակաս ունենք, չնայած քարերի երկիր լինելուն, Հայաստանի 60 տոկոսը կառուցված է տուֆից, այլեւ մենք պատշաճ հարգանք չենք տածում տուֆի հանդեպ եւ նույնիսկ տուֆի հուշարձան չունենք։

Եվ մենք որոշեցինք, որ մոտ ապագայում Արթիկ համայնքի հետ միասին կլրացնենք այս բացը»,- նշել է Փաշինյանը։