Հայաստանում մեկանգամյա օգտագործման պլաստիկը կարգելվի. բնապահպանության նախարար
Հայաստանում մեկանգամյա օգտագործման պլաստիկը կարգելվի. բնապահպանության նախարար
«Նախաձեռնում ենք Հայաստանում մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթաց». լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ գործընթացը կմեկնարկի մեկ համայնքից, հետո կտարածվի մեկ մարզում, իսկ որոշակի ժամանակահատվածում ՀՀ-ն կմիանա այն երկրներին, որտեղ մեկանգամյա օգտագործման պլաստիկը արգելվում է։ «
Աշխարհի շատ երկրներում վաղուց է սկսվել գործընթացը: Կարծում եմ՝ առաջիկա 5-10 տարվա մեջ ամբողջ աշխարհում դրա կիրառումը կարգելվի: Մենք չենք կարող միանգամից արգելել, բայց գործընթացը կամաց-կամաց կիրականացվի: Մենք այլընտրանք կառաջարկենք` համայնքում, որտեղ միջոցառումներ կանենք, կտորե տոպրակներ կբաժանենք: Իսկ պլաստիկ շշերը կվերամշակվեն»,- ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա ծրագրի իրականացման հետ կապված արդեն իսկ կա ֆինանսավորման աղբյուր, և պետբյուջեից որևէ գումար չեն վերցնելու: