ՄամուլՏեսանյութ

Հայաստանում մարդկանց ստրկական պայմաններում են աշխատեցնում. Էդմոն Մարուքյան

Հայաստանում մարդկանց ստրկական պայմաններում են աշխատեցնում։ Այսպես է կարծում ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Էդմոն Մարուքյանը։

Նա այսօր՝ մայիսի 1-ին, աշխատանքային այց է կատարել Գորիս, որոշ հանդիպումների և քաղաքացիների հետ շփվելու համար։

Մարուքյանը աշխատավորների օրվան համընթաց արձանագրում է այն փաստը, որ Հայաստանում աշխատողների իրավունքները ոտնահարված են, նրանք աշխատում են ստրկական պայմաններում։

Էդմոն մարուքյանը «Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը առանց նրանց շահերը պաշտպանող կառույցի» վերտառությամբ տեսանյութ է հրապարակել:

Կիսվել