Մամուլ

Հայաստանում հատուկ զորավարժություն կանցկացվի. ՀԱՊԿ

Հայաստանում հատուկ զորավարժություն կանցկացվի. ՀԱՊԿ

Հունիսի 1-3-ը Հայաստանում շտաբային բանակցություններ են անցկացվել զորավարժությանը պատրաստվելու համար։

ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն այսօր լրագրողներին հայտնել է, որ «Ամպրոպ-2021» հատուկ վարժանքն այս տարի կանցկացվի Հայաստանում:

«Զորավարժությունների ընթացքում երկու փուլով գործնական գործողություններ կմշակվեն զրահատեխնիկայի, հատուկ մեքենաների, ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի և որոնող շների կիրառմամբ», – ասել է նա:

zoravarjutyun

Զայնետդինովը տեղեկացրել է, որ հունիսի 1-3-ը Հայաստանում շտաբային բանակցություններ են անցկացվել վարժանքները նախապատրաստելու համար, որոնք ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի ձևավորում են նախատեսում:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:

Կիսվել