Հայաստանում համաներում չի նախատեսվում
Հայաստանում համաներում չի նախատեսվում
Հայաստանում համաներման ծրագրեր չկան։ Այս մասին հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ կայացած զրույցում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Ըստ նրա խոսքերի, քաղաքականությունն այդ առումով կայանում է անհատական մոտեցման մեջ։
«Մենք ցանկանում ենք անհատական մոտեցում ցուցաբերել ազատությունից զրկված անձանց նկատմամբ և ոչ թե համընդհանուր կերպով լուծել մարդկանց այսպես ասած խնդիրը», – հայտնել է Գալյանը՝ հավելելով, որ շեշտը դրվում է պայմանական վաղաժամկետ ազատման, այլ ոչ թե համաներման վրա։


