ՄամուլՇոու-բիզնես

Հայաստանում կորոնավիրուսից մահացողը հայտնի երգիչ Սարգիս Շիբոյանն է

Հայաստանում կորոնավիրուսից մահացողը հայտնի երգիչ Սարգիս Շիբոյանն է

Կորոնավիրուսից Հայաստանում 19-րդ մահացածը հայտնի երգիչ Սարգիս Շիբոյանն է, հայտնում է News.am-ը։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 19-ի: Վերջին մահացողը 58-ամյա տղամարդ է, ով ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։

Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի:

Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով:

Կիսվել