Աշխարհ

«Հայաստանում կան ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ». Լավրով

«Հայաստանում կան ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ». Լավրով

ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաները գտնվում են Հայաստանում, Ղազախստանում և Կենտրոնական Ասիայի երկրներում, Մոսկվան այս խնդիրը քննարկում է իր հարևանների հետ թե՛ երկկողմանի հիմունքներով, թե՛ ՀԱՊԿ-ի միջոցով։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը RT Arabic-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Ռուսաստանը կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության հուշագրեր է կնքել կամ նախատեսում է կնքել ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ։

Սերգեյ Լավրով

Փաստաթղթերը ներառում են փոխադարձ տեղեկացում այն մասին, թե ինչպես են զարգանում կենսաբանական ծրագրերը յուրաքանչյուր երկրում։

Կիսվել