Մամուլ

Հայաստանում լինեի, դատի կտայի Տաթևիկ Ռևազյանին. Ինչու՞ չի իրականացվի Սիրիա-Հայաստան ուղիղ չվերթ․ «Փաստինֆո»

Հայաստանում լինեի, դատի կտայի Տաթևիկ Ռևազյանին. Ինչու՞ չի իրականացվի Սիրիա-Հայաստան ուղիղ չվերթ։ Հայաստանն իրավական պետություն է, բայց որոշ պաշտոնյաներ, մասնավորապես Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը օրենքով չի գործում։

Սա երկիր է, իր սեփական, անձնական սենյակը չէ, որ երբ ուզի աշխատի, պատասխանի պաշտոնական նամակներին, երբ ցանկություն չունենա՝ չպատասխանի։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է «Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի» գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանը։

Խնդիրը կայանում է նրանում, որ նպատակադրվել էին ստեղծել նոր ավիաընկերություն և իրականացնել Երևան-Լաթակիա և Երևան-Դամասկոս թռիչքուղիներով կանոնավոր թռիչքներ։

Սիրիայի Արաբական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև այս ուղղությամբ բանակցությունները սկսվել են դեռևս 2016 թվականից։

Օդային փոխադրության միջպետական համաձայնագրի նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են և Վահե Մահշիկյանի խոսքով Սիրիայի Քաղավիացիայի կոմիտեն օգոստոսին նամակ է ուղարկել Հայաստանի Քաղաքվիացիայի կոմիտեի նախագահին, որով հայտնել է իր պատրաստակամությունը՝ ստորագրելու «Հայաստան-Սիրիա օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը»։

Այն պետք է ստորագրվեր երեկ՝ նոյեմբերի 15-ին, սակայն օգոստոսից մինչ օրս ՔԱԿ նախագահ Տաթևիկ Ռևազյանը Սիրիայի Քաղավիացիայի կոմիտեին պատասխան նամակ չի ուղարկել։

«Խոսքը 5-10 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի մասին է։ Օդանավային ընկերություն էինք ուզում հիմնել, երկու օդանավ պետք է աշխատեցնեինք օրական թռիչքով։

Ուզում էինք Հայաստանը հանդիսանար նաև տրանզիտ երկիր։ Օրինակ այն ռուսները, որ պետք է Սիրիա գան, Հայաստանով գային, այլ ոչ թե մեկ ուրիշ երկրով։ Հայաստանը դրանից, միանշանակ, կօգտվեր։ Հայաստանում 25-30 հազ սիրիահայ է ապրում, որոնք իրենց խանութները, գործն ունեն։

Նրանք կարող էին ավելի նվազ գներով գնալ Սիրիա և գալ։ Օրինակ` հիմա եթե մոտ 500 դոլար է այս ճամփորդությունը, մենք նախատեսում էինք այն իրականացնել 100 դոլարով։ Եթե ամիսը միայն մեկ թռիչք էլ իրականացվեր, օդանավը լիքը կգնա-կգար»,- նշեց Վահե Մահշիկյանը։

Վահե Մահշկալյանը նկատեց՝ Սիրիայում իրենց անունը որպես հայ շատ բարձր է. «Մենք ճշգրիտ աշխատող մարդիկ ենք, բայց հիմա ամոթով ենք մնացել Սիրիայի ՔԱԿ-ի առջև։

Տաթևիկ Ռևազյանը պետք է մեզ պատասխաներ։ Կամ ներողություն խնդրեր, կամ ասեր՝ հետաձգենք, բայց առանց պատասխանի… Եթե Հայաստանում լինեի, դատի կտայի նրան՝ իր պաշտոնեական դիրքը շահագործելու և թերանալու համար։ ՔԱԿ նախագահ լինելը միայն պաշտոն չէ, դա մեծ պատասխանատվություն է»,-հավելեց Վահե Մահշիկյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել