Մամուլ

Հայաստանում երկրաշարժից հետո 46 հետցնցում է գրանցվել. էպիկենտրոնը Նուբարաշեն վարչական շրջանից մոտ 2 կմ հյուսիսն է

Հայաստանում երկրաշարժից հետո 46 հետցնցում է գրանցվել. էպիկենտրոնը Նուբարաշեն վարչական շրջանից մոտ 2 կմ հյուսիսն է

Երեւանում այսօր՝ փետրվարի 13-ին, ժամը 15։29-ի գրանցված երկրաշարժից հետո 46 հետցնցում է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

NEWS.am-ին ԱԻՆ-ից հայտնեցին, որ Երեւանում ու Հրազդանում երկրաշարժի հետեւանքով փլուզման 2 դեպք է գրանցվել։ Ահազանգեր են գրանցվել են նաեւ պատի ծեփոնների թափման դեպքեր։

erkrasharj yerevan

Նշենք, որ սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք (Նուբարաշեն վարչական շրջանից մոտ 2 կմ հյուսիս) օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:

yervan erkrasharj

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում՝ 4-5 բալ, իսկ Արագածոտնի, Շիրակի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Կիսվել