Հայաստանում գրանցվել է կարմրուկի 7 բերովի դեպք
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է կարմրուկի 7 բերովի դեպք, որոնց հավանական աղբյուրը Ռուսաստանն է, տեղեկացնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը:
Ըստ հաղորդագրության, քաղաքացիներից 6-ը պատվաստված չեն, իսկ մեկը` թերի պատվաստված:
Գերատեսչությունը ևս մեկ անգամ հորդորում է բոլոր չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց դիմել տարածքային պոլիկլինիկա և պատվաստվել կարմրուկի դեմ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հիվանդները հիվանդության վարակիչ փուլում (մոտ 10 օր՝ ցանի առաջացումից 4-5 օր առաջ և հետո) շփվել են բազմաթիվ քաղաքացիների հետ:
Միայն ժամանակին և լիարժեք (առնվազն 2 դեղաչափ) իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով առաջացած բարդությունները: