Մամուլ

Հայաստանում գործազուրկների թիվն աճել է․ աշխատանք է փնտրում ավելի քան 253 հազար մարդ

Հայաստանում գործազուրկների թիվն աճել է․ աշխատանք է փնտրում ավելի քան 253 հազար մարդ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեից։

2019 թվականին պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 253 հազար 600 մարդ, որից 152 հազար 200-ը՝ տղամարդ, 101 հազար 400-ը՝ կին: Իսկ 2018-ին գրանցվել է 237 հազար 600 գործազուրկ, որից՝ 133 հազար 100-ը՝ տղամարդ, 104 հազար 400-ը՝ կին:

Աշխատանք փնտրողների մեջ կանայք գերակշռում են. այս տարվա հունիսի դրությամբ 82 հազար 522 քաղաքացի աշխատանք է փնտրել, որից՝ 54 հազար 714-ը՝ կին, իսկ 27 հազար 808-ը՝ տղամարդ:

Աշխատանք  փնտրող  82 հազար 522 քաղաքացիներից 2 հազար 471-ը հաշմանդամություն ունեցող անձինք են, 480-ը՝ կենսաթոշակի տարիքը լրացած անձինք,  18 հազար 641-ը զբաղվածներ են եղել, 63 հազար 400-ը՝ գործազուրկներ:

Պաշտոնապես գրանցված գործազուրկների թվով՝ այս տարվա հունիսի ցուցանիշներով, առաջատարը Լոռու մարզն է, 2-րդ տեղում Արմավիրն է, ապա Վայոց ձորի մարզը:

Կիսվել