Հայաստանում աշնանը կբացվի Shell խոշոր ընկերության բենզալցակայնների ցանցը
Հայաստանում աշնանը կբացվի Shell խոշոր ընկերության բենզալցակայնների ցանցը
Հայաստանում այս տարվա աշնանը բրիտանա-նիդերլանդական Shell էներգետիկ խոշոր ընկերությունը կգործարկի բենզալցակայանների ցանց: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Հայաստանում արդեն աշնանը կգործարկվի Shell բենզալցակայանների ցանցը»,-ասաց Քերոբյանը:
Ըստ նախարարի՝ ընկերությունը պատրաստվում է նոր որակի և ստանդարտների բենզալցակայանների ցանց բացել:
Ծրագիրը կա դեռևս անցյալ տարվանից, հայկական կողմն իր հերթին փորձել է ամեն կերպ աջակցել, խնդիրների դեպքում օգնել: