Մամուլ

Հայաստանում այսօր նշվում է Սուրբ Աստվածածնի Վերափոխումը կամ Խաղողօրհնեքը

Հայաստանում այսօր նշվում է Սուրբ Աստվածածնի Վերափոխումը կամ Խաղողօրհնեքը

Սուրբ Աստվածածնի Վերափոխումը Հայ եկեղեցու հինգ մեծ տոներից չորրորդն է եւ Աստվածամորը նվիրված յոթ տոներից ամենահինը։

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնակատարության օրը Սուրբ Պատարագից հետո կատարվում է խաղողի օրհնում: Օրհնվում է նաեւ ամբողջ բերքը:

Հայ եկեղեցին խորը հարգանք եւ ակնածանք է տածում Աստվածամոր հանդեպ՝ ընդգծելով Նրա մաքրությունը, անզուգական խոնարհությունը, առաքինի պահվածքը եւ նվիրվածությունը: Հայ կնոջ համար Սուրբ Կույսը բարեպաշտ եւ նվիրված մոր՝ ընտանեկան սրբության պահապանի մարմնավորումն է:

Հայկական ավանդության համաձայն, Տիրամոր պատկերը տրվել է Բարդուղիմեոս առաքյալին, ով էլ այն բերել է Հայք։ Այնուհետև Անձևյաց գավառում կառուցել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, ապա կուսանոց և Հոգեաց վանքը, իսկ պատկերը դրվել է այնտեղ։ Դարերի ընթացքում սրբապատկերի հետքերը կորել են, բայց մնացել է տոնը և Աստվածածնի անունը կրող եկեղեցիներ ու վանքեր ուխտի գնալու սովորույթը։

Վերափոխման տոնի օրը՝ Ս. Պատարագից հետո, կատարվում է խաղողօրհնության կարգ և ապա օրհնված ողկույզները բաժանում ժողովրդին:

Կիսվել