Մամուլ

Հայաստանում ամենատարեց՝ 100-ամյա ուսուցչուհին, երախտագիտության մեդալ է ստացել

Հայաստանում ամենատարեց՝ 100-ամյա ուսուցչուհին, ով Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցում է դասավանդում՝ երախտագիտության մեդալ է ստացել։ 

Մարիամ Տոնյանը դպրոցում հարմոնիայի ուսուցչուհի է աշխատում է հիմնադրման օրից` 1938-ից։

Կին՝ ում համար ակրոստիքոսներ է գրել Հրաչյա Աճառյանը։ Նա տեսել է, թե ինչպես է ամեն երեկո մայրը մածուն հյուրասիրում Ավետիք Իսահակյանին։ Նա Սիլվա Կապուտիկյանի համադասարանցին է։

Կիսվել