Մամուլ

Հայաստանն ու Թուրքիան սահմանների բացման գաղտնի բանակցություններ են վարու՞մ

Հայաստանն ու Թուրքիան սահմանների բացման գաղտնի բանակցություններ են վարու՞մ

Ритм Евразии պարբերականը, վկայակոչելով քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանի տելեգրամյան գրառմանը, հաղորդում է, որ Հայաստանն ու Թուրքիան գաղտնի բանակցություններ են վարում՝ հայ-թուրքական սահմանի բացման առնչությամբ։

Ավելին, պարբերականը գրում է, որ ներկայումս ինտենսիվ կերպով մշակվում է Թուրքիայի հետ «Երկկողմ հարաբերություններ հաստատելու եւ զարգացնելու մասին» արձանագրությունը։

թուրքիա անկարա

Ընդ որում՝ Թուրքիան, դրել է մի շարք նախապայմաններ Հայաստանի դիմաց՝ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը,ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ հրաժարվել Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։

Կիսվել