Աշխարհ

«Հայաստանն արգելափակում է մեր մուտքը դեպի Նախիջևան»․ ինչ է մտադիր անել Ալիևը

Ադրբեջանի և Իրանի միջև քննարկվող նախագծերից մեկը Հայաստանը շրջանցող տրանսպորտային կապի կառուցումն է, որը Նախիջևանը Իրանի տարածքով կկապի Ադրբեջանի հիմնական տարածքին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային ֆորումում։

«Շրջանցող ավտոճանապարհն արդեն կառուցվում է, մենք հիմա կամուրջ ենք կառուցում, իսկ շրջանցիկ երկաթուղու կառուցումն Իրանի և Ադրբեջանի համաձայնությունն է պահանջում, քանի որ Հայաստանն արգելափակում է մեր մուտքը Նախիջևան։

Մենք չենք կարող նստել և սպասել։ Ուստի, պայմանավորվել ենք, որ կկառուցենք շրջանցիկ ճանապարհ, իսկ Հայաստանը կշարունակի փակուղու մեջ մնալ տարածաշրջանում», – ասել է Ալիևը: