Մամուլ

«Հայաստանն ամենառազմականացված երկիրն է Եվրոպայում». գերմանական հետազոտական կազմակերպություն

Գերմանական BICC հետազոտական կազմակերպությունը եզրակացության է հասել, որ Հայաստանը Եվրոպայում ամենառազմականացված երկիրն է: Այս մասին ասվում է կազմակերպության ամենամյա հետազոտության մեջ:

Ամենառազմականացված երկրների շարքում Հայաստանը Եվրոպայում առաջինն է, իսկ աշխարհում 3-րդը՝ Իսրայելից և Սինգապուրից հետո:

Եվրոպական վարկանիշով երրորդ տեղում է Ռուսաստանը, վեցերորդ տեղում՝ Ադրբեջանը:

Հետազոտության մեջ ասվում է նաև, որ աշխարհի ամենառազմականացված երկրներն իրենց ռեսուրսներն օգտագործել են ռազմական կարիքների վրա՝ համեմատած այլ ոլորտների հետ: Իսկ Հայաստանի և Ադրբեջանի դեպքում, ինչպես նշվում է հետազոտության մեջ, ռազմականացման աճը բացատրվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ:

Կիսվել