Աշխարհ

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարցերի կարգավորման մեջ աճում է ՌԴ դիվանագիտության դերը. Պուտին

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարցերի կարգավորման մեջ աճում է ՌԴ դիվանագիտության դերը. Պուտին

Հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած փոխհրաձգությունները ցույց տվեցին, որ այս տարածաշրջանում իրավիճակը դեռ մինչև վերջ չի հանդարտվել, այս իրավիճակներում աճում է ռուսական դիվանագիտության դերը հետագա կարգավորման համար:

Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի շնորհիվ կանգնեցվել է պատերազմը Լեռնային Ղարաբաղում։

Վլադիմիր Պուտին

«Սակայն վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունները ցույց տվեցին, որ այս տարածաշրջանում իրավիճակը դեռ մինչև վերջ չի հանդարտվել։

Կայունության ապահովման մեջ մեծ դեր են խաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ջանքերը՝ որպես հրադադարի ռեժիմի հաստատման և խաղաղ բնակչության անվտանգության երաշխավոր», – ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ-ի կոլեգիայի նիստում:

Կիսվել