Հայաստանի հետ սահմանին ադրբեջանցիները կրկին պայթել են ականի վրա
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանցիները կրկին պայթել են ականի վրա
Ներկայում Ադրբեջանի տարածքում գտնվող Գետաբեկի շրջանի դատախազությունը տեղեկություն է ստացել, որ մայիսի 11-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Հայաստանի հետ սահմանին գտնվող Գետաբեկի շրջանի տարածքում ականի վրա 2 քաղաքացիական անձ է պայթել:
Ինչպես հաղորդել են շրջանի դատախազությունից, քննության ընթացքում պարզվել է, որ շրջանի բնակիչները՝ Քյամրան Նամազովը (ծնված 1995թ.) և Սադդամ Նասիբովը (ծնված 1994 թ.), նշված տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս են եղել։
Արդյունքում Նամազովը ծանր վնասվածքներ է ստացել, իսկ Ս. Նասիբովը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ: