Աշխարհ

Հայաստանի հետևից դժվար կլինի հասնել. Պուտին

Հայաստանի հետևից դժվար կլինի հասնել. Պուտին

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար դժվար կլինի հասնել Հայաստանի հետևից, որի ՀՆԱ–ի աճը կազմել է ավելի քան 12տոկոս ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ։

«Հայաստանին դժվար կլինի հասնել. այսօր մենք դա արձանագրել ենք։ Դա շատ բարձր, շատ լուրջ ցուցանիշ է», – ասել է ՌԴ նախագահը։

Պուտինի խոսքով ՝ ԵԱՏՄ երկրները համատեղ կձգտեն, որպեսզի միավորման շրջանակներում զարգացման հավասարապես բարձր մակարդակ ունենան։

Հիշեցնենք` Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կիսվել