Մամուլ

Հայաստանի Հանրապետությունում խստացվում է թմրանյութերի դեմ պայքարը

ՊԵՏ եկամուտների կոմիտեն ներկայացնում է, որ Երևանում անցկացվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, Համաշխարհային մաքսային կազմակերպության և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և Հանցավորության գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «Բեռնարկղերի հսկողության ծրագրի» մեկնարկային աշխատանքներին ուղղված քննարկում:

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի խոսքով՝ ծրագրի նպատակն է բարձրացնել թմրանյութերի դեմ պայքարի արդյունավետությունը:

«Ծրագրի սկզբնական շրջանում նախատեսվում է բազմափուլ խորհրդատվություն և վերապատրաստում ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության, Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների համար՝ նրանց մասնագիտական ունակությունների մակարդակը հասցնելով միջազգային չափանիշներին»:

Կոմիտեն նաև տեղեկացրել է, որ իրենք նախատեսում են ստեղծել տարբեր խմբեր, որոնք առավել խիստ հսկողության տակ կպահեն թիրախային և ռիսկային անցակետերը։

Հիշեցնենք, որ նախագծի ընդունման համար հիմք են ծառայել այն հանգամանքները, որ Հայատան բավականին շատ է մտնում ապօրինի թմրանյութ, ինչը բազում չարաշահումների հետևանք է դառնում։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել