«Հայաստանի Հանրապետության կառավարիչը խոստովանեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար». Սերժ Սարգսյան
«Հայաստանի Հանրապետության կառավարիչը խոստովանեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար». Սերժ Սարգսյան
«Հայաստանի Հանրապետության կառավարիչը խոստովանեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար», – այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին։
Սերժ Սարգսյանի խոսքով՝ Փաշինյանի հարցազրույցում բազմաթիվ ստեր ու կեղծիքներ կային։
«Երբ նա խոսում էր ինչ-որ մահակների մասին… այսինքն, իր համար ԼՂ հարցը մահակ էր Հայաստանի գլխին, ուղղակի չհասկացա, թե ո՞ր մահակների մասին էր խոսում, կամ ովքեր էին այդ մահակները պարզել Հայաստանի գլխին։ Համանախագահնե՞րը, որոնք հինգ անգամ գրավոր հայտարարություն են տարածել ԼՂ վերջնական կարգավիճակի մասին, որ այն պետք է որոշվի ազատ կամարտահայտությամբ։
Ո՞ր երկրի, ո՞ւմ մասին էր խոսոմ, որ մահակ էր պարզել ՀՀ գլխին։ Միգուցե այն երկրի, որը մեզ միլիարդներով անվճար եւ զեղչով սպառազինություն է մատակարարել, ինչը ամբողջությամբ հանձնել է Ադրբեջանին։ Բայց գոնե բոլորս հասկացանք իր խոստովանությունը, միակ ճիշտ բանը, որ ասաց՝ գիտակցաբար է զոհել Ղարաբաղը։
Կազանից հետո, անկախ նրանից, թե ձեւակերպումներն ինչպիսին են եղել, ԼՂ վերջնական կարգավիճակը որոշվում էր ազատ կամարտահայտությամբ։ ԼՂ-ն հնարավորություն էր ունենում իր ընտրված մարմիններով, նշանակված կառույցներով կառավարել կյանքը Լեռնային Ղարաբաղում», – ասաց Սարգսյանը։