Աշխարհ

Հայաստանի կողմից հիմնավորված պահանջներ են առաջ քաշվում․ Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ գործունեության մասին

Հայաստանի կողմից հիմնավորված պահանջներ են առաջ քաշվում․ Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ գործունեության մասին

Այս մասին հունիսի 20-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։

Հունիսի 20-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին։ Նա այդ հանդիպման ժամանակ կոչ է արել կազմակերպությանը չխուսափել խնդիրներից, որքան էլ դժվար լինի, լուծել դրանք։

«Հայաստանի կողմից հիմնավորված պահանջներ են առաջ քաշվում։ Ուստի եթե ​​մենք չլուծենք այդ խնդիրները, ՀԱՊԿ երկրները միշտ կհանդիմանեն միմյանց, դժգոհություն կհայտնեն կազմակերպության աշխատանքից:

Աշխարհում ստեղծված իրավիճակը մեզ համար կասկած չի թողնում, որ մենք պետք է համախմբված լինենք: Մենք պետք է միասնական լինենք, հատկապես այս դժվարին ժամանակաշրջանում»,- ընդգծել է պետության ղեկավարը։

Կիսվել