Մամուլ

Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահները հույժ գաղտնի որոշում են կայացրել. «Ժողովուրդ»

Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահները հույժ գաղտնի որոշում են կայացրել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռեւս մարտի 25-ին հանդիպում էր տեղի ունեցել Հայաստանի եւ Արցա­խի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի մի­ջեւ:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ի սկզբանե նախագահները որոշել են որեւէ հաղորդագրություն այդ մա­սին չտարածել, որեւէ ձեւով հանրու­թյանը չտեղեկացնել այդ հանդիպ­ման մասին, սակայն Լեւոն Տեր- Պետրոսյանի «թիմը» հաջորդ օրը, բոլորի համար անակնկալ որոշել է նման հաղորդագրություն տարածել, որը նախագահների համար անսպա­սելի է եղել:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին ՀՀ առա­ջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի պատասխանատու Արման Մուսինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

«Երեկ՝ մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի եւ Արցախի նախ­կին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոս­յանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի միջեւ, որի ընթացքում քն­նարկվել են հետպատերազմյան շրջա­նում Արցախում ստեղծված իրավիճակին եւ հետագա հնարավոր զարգացումնե­րին վերաբերող մի շարք հարցեր»:

naxkin

Նախագահները, տեսնելով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը մի­այն տեղեկացրել է, թե հանդիպումը վե­րաբերել է Արցախի հարցին, որոշել են արդեն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական էջով հայ­տարարություն տարածել, նշելով, որ հանդիպման ժամանակ Հայաստանին վերաբերող հարցեր եւս քննարկվել են:

«Ի պատասխան բազմաթիվ լրատվա­միջոցների հարցումների՝ ՀՀ երրորդ նա­խագահի գրասենյակը հաստատում է ս.թ. մարտի 25-ին Հայաստանի եւ Արցա­խի նախկին նախագահների հանդիպ­ման փաստը:

Թե՛ արցախյան վերջին պատերազմի ընթացքում, թե՛ հետպա­տերազմյան ժամանակահատվածում Արցախի եւ Հայաստանի կենսական խնդիրներին վերաբերող առաջնահերթությունները ստեղծում են նման ձեւաչափով պարբերական քննարկումների հրամայական»,- նշված էր հաղորդագ­րությունում:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանի թեւը հատուկ շեշտել է, որ Հայաստա­նում առկա խնդիրները եւս քննարկվել են, ու նման ձեւաչափով հանդիպումներ առաջիկայում նախատեսվում են:

Մենք տեղեկացանք, որ հանդիպման ժամանակ նախագահները քննարկել են Հայաստանի քաղաքական իրավիճակը, արտահերթ ընտրությունների գնալու տարբերակներն ու ձեւաչափը, ինչպես նաեւ իշխանությունների դեմ պայքարե­լու ուղիները:

Armlur.am-ը տեղեկացավ նաեւ, որ նախագահները հանդիպման ժամանակ հույժ գաղտնի որոշում են կայացրել ու միմյանց խոստացել են, որ դրա մասին անգամ իրենց ամենամտերիմներին չեն ասելու:

Արդեն քանի օր է՝ մենք փորձում ենք պարզել, թե ինչ որոշման մասին է խոսքը: Փորձեցինք նաեւ զրուցել Արցախի նախկին նախա­գահ Արկադի Ղուկասյանի հետ, սակայն վերջինս կտրականապես մեր հեռախոսազանգերին չի արձագանքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել